Որակյալ ծառայություններ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Պլանետ Թրավել Քլաբ» տուրիստական կազմակերպությունն արդեն երկար տարիներ իր գործունեությունն է ծավալում զբոսաշրջության ոլորտում գլխավոր և հիմնադիր տնօրեն՝ Արմեն Երանոսյանի նախաձեռնությամբ: Դեռ 2006թ. Արմենը հիմնեց «Ճամփորդի ակումբ» հ/կ-ն, իսկ 2011թ.-ից արդեն «Պլանետ Թրավել Քլաբ» կազմակերպությունը: Շուրջ 10 տարիների ընթացքում կազմակերպությունը մատուցել և շարունակում է մատուցել որակյալ ծառայություններ, վայելում է հաճախորդների հարգանքը: Շնորհիվ հստակ կառավարման, հետևողական քաղաքականության, մատուցված որակյալ ծառայությունների՝ այսօր արդեն «Պլանետ Թրավել Քլաբ» տուրիստական կազմակերպությունը Հայաստանի առաջատար տուրիստական կազմակերպությունների շարքում է: Կազմակերպությունն ամեն տարի զբոսաշրջիկների ստվար հոսք է ապահովում ո՛չ միայն Հայաստանի տարածքում, այլև Արցախում՝ ծանոթացնելով նրանց մեր պամամշակութային հարուստ ժառանգության հետ՝ այդ կերպ նպաստելով տուրիզմի զարգացմանը նաև Արցախում: Լինելով նաև «Ճամփորդի ակումբ» հ/կ-ի նախագահ՝ Արմեն Երանոսյանն ամեն տարի իրականացնում է գիդ-էքսկուրսավարների դասընթացներ անվճար հիմունքներով, որի ընթացքում ընտրում է լավագույններին և աշխատանքի վերցնում «Պլանետ Թրավել Քլաբ» տուրիստական ընկերությունում:
Տուրիստական կազմակերպությունն իրականացնում է մի շարք ծառայություններ՝

  • Հյուրանոցների ամրագրում Հայաստանում, Արցախում, ամբողջ աշխարհում
  • Սոցիալական փաթեթների սպասարկում Հայաստանում և Արցախում
  • Արտագնա փաթեթներ՝ Եգիպտոս, Դուբայ, Իտալիա, Չեխիա, Լեհաստան
  • Քայլարշավներ, էկոտուրեր, վրանային հանգիստ
  • Գիդ-էքսկուրսավարների տրամադրում
  • Թարգմանություն, դեսպանատան փաստաթղթերի ձևակերպում
  • Մեքենաների տրամադրում ...

Գլխավոր և հիմնադիր տնօրեն` Ա.Երանոսյան