Սևանա լիճ

Սևանա լիճը ամենամեծ է բարձրալեռնային քաղցրահամ լճերից, և ամենամեծը Անդրկովկասում,շրջապատված Փամբակի, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռնաշղթաներով: Մինչև արդյունաբերական նպատակով ջրի մակարդակի իջեցումը 1949 թ., լճի մակերեսը կազմում էր 1416 քառ.կմ, առավելագույն խորությունը 99 մ: Այժմ լճի մակերեսը կազմում է 1244 քառ.կմ. առավելագույն խորությունը 81 մ, ջրի ծավալը 39 միլիարդ խոր. մետր: Ծովի մակարդակից բարձր է 1898 մ, լիճ են թափում 28 գետ, սկիզբ է առնում մեկը` Հրազդան գետը: XX դ.վերջին քարորդում կառուցվել է Արփա-Սևան 48 կմ երկարությամբ թունելը լիճի մակարդակը պահպանելուհամար: Այս կառույցը ժամանակի ինժիներական հրաշքներից մեկն է: Սևանը Հայաստանի ամենախոշոր կուրորտային գոտին է: Լճի ամբողջ շրջակայքի մոը 300 կմ ձգվում ենզանազան հանգստյան տներ, տուր-բազաներ, լողափներ և այլն: Լճի շրջակայքը հարուստ է նաև պատմականհուշարձաններով, հռչակավոր վանքային համալիրներով, բերդերով, Վանի թագավորության կիկլոպյանամրոցներով: Բայց վերը նշվածներից առանձնահատուկ են Սևանի կղզու վանքերը (878թ. կառուցված),ճարտարապետական խիստ ոճով և չափազանց գրավիչ բնապատկերներով: Մյուսը, իհարկէ, Լճաշենն է, 2000 թ. Ք.ա. կառուցված այս քաղաքը, որի հայտնագործումն էլկբավարարեր մեկ ամբողջ արկածային վեպ գրելուն: Ինչպես ամեն ինչ Հայաստանում, այնպես էլ Սևանը Սևան չէր լինի, եթե չունենար իր յուրահատուկինքնությունն ու առանձնահատկությունը: Սևանում է ապրում ֆորելների դասին պատկանող “իշխան” ձկանեզակի տեսակը, այն չափազանց համեղ ձուկ է և չափազանց թանկարժեք: Բազմաթիվ փորձեր են արվելկլիմայավարժեցնելու իշխանը, բայց այդպես էլ ոչինչ չի ստացվել (Իշխանը կշռում է 150 գ. մինչև հասուն 2-3տարեկան 20 կգ.): Բազմաթիվ լեգենդներ կան կապված Սևանի և նրա հռչակավոր իշխանի հետ: Դրանցից մեկը,որ Խորհրդային կայսրության ղեկավար Խրուշչովին այնքան դուր է եկել իշխանը, որ նա հրամայել է կառուցելԱրփա-Սևան ջրատար թունելը (48 կմ) Սևանը և նրա իշխանը փրկելու համար:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք