Ցաղաց Քար

Ցաղաց Քար միջնադարյան վանքային համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղից 6կմ հյուսիս, բարձրադիր սարավանդի վրա: Համալիրը բաղկացած է միմյանցից մոտ 200մ հեռավորությամբ տեղադրված երկու խումբ կառույցներից։ Արևմտյան խմբի շենքերը խիստ վնասված են կիսավեր վիճակում։ Այս խմբի գլխավոր եկեղեցին քառապսիդ, գմբեթավոր կառույց է։ Համալիրի այս մասը կառուցվել է Xդ.-ում: Վանքի արևելյան խումբի շենքերը համեմատաբար լավ են պահպանվել, դրանք կառուցվել են 1041թ.-ին։ Սրանցից Ս.Կարապետ գմբեթավոր եկեղեցին առանձնակի գեղեցկություն ունի շնորհիվ իր բարձրաքանդակների ու նուրբ ճարտարապետական գծերի: Երկրորդ կառույցը երկհարկ դամբարան-եկեղեցին է։ Ըստ ճարտարապետական հորինվածքի, հուշարձանը անդրադարձն է դեռևս վաղ միջնադարում մշակված երկհարկ դամբարան-եկեղեցիների ձևերի, որտեղ որպես կանոն առաջին հարկը կազմում են դամբարանները, իսկ երկրորդ հարկը՝ աղոթարանները։

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք