Որոտնավանքը գտնվում է Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա: Նախկինում Որոտնավանքի տեղում եղել է քրիստոնեական աղոթատեղի սրբ. Գրիգոր Լուսավորչի անունով: 1000թ. Շահանդուխտը, Սմբատ Թագավորի հրամանով, այստեղ կառուցում է սրբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, ինչպես նաեւ արհեստանոցներ, պահեստներ եւ շրջափակում պարսպով: 1006 թ. Վասակ թագավորի եղբայրը,կառուցում է սրբ. Կարապետ եկեղեցին և նրա գավիթը: Վանքի բակում Տաթևի օրինակով, կանգնեցվում է սյուն, որը նշանակում է, որ այս վանքում ձեռնադրվել են եկեղեցականներ, օծվել են իշխաններ և այլն: Որոտնավանքում գիտական և եկեղեցական բեղուն գործունեություն է ծավալել միջնադարի հայ մեծ փիլիսոփա Հովհան Որոտնեցին (1315-1388թթ.):