Տեղեր

Արագած լեռան լանջին, ծովի մակարդակից 3000 մ բարձրության, Երևանից 50 կմ հեռավորության վրագտնվում է Հայաստանի տարորինակ առեղծվածային հուշարձաններից մեկը՝ Տեղերի վանքը, 1220-1232 թթ.: Չնայած, որ վանք անվանել, ինչպես այն օգտագործվում է այլ համալիրների նկատմամբ, ինչ որ տեղ Տեղերինկատմամբ կիրառելի չէ: Այս հուշարձանը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց և գավիթից: Բայց այստեղ ի հայտ է գալիս մի այլ դետալ, որ խառնում է ընդհանրապես եկեղեցական ճարտարապետությանմասին համաշխարհային մտքի բոլոր մոտեցումները: Տեղերում հենց վանքի գավիթի վրա կառուցված են երկուեկեղեցիներ, որոնք ոչ մի տեղից մուտք չունեն, չնայած կառուցված են եկեղեցաշինության բոլոր կանոններով: Այս առեղծվածային կառույցում է գտնվում հզոր իշխան Վաչե Վաչությանի և նրա կնոջ Մամախաթունիգերեզմանները, իսկ նորից մի առեղծված ևս, Սուրբ Աստվածածնի հյուսիսային ավանդատանը թաղված էկառույցի ճարտարապետ Ախպերիկը: Այս ճարտարապետը, որպես պատմական անհատ քիչ է ուսումնասիրված մեր պատմության մեջ, բայց նրա կառուցած Տեղեր, Սաղմոսավանք, Օհանավանք համալիրները բացարձակապես իրարից տարբեր ևհայկական ճարտարապետության մեջ իրենց եզակի դերով, այս մարդու նկատմամբ խոր ակնածանք է ծնում ևնրան դասում հայկական մտքի գերհանճարների շարքը: Տեղեր շրջապատված է հզոր պարիսպներով, որոնք նորացվել են 1468 թ.: Վանքի շրջակայքը ապշեցնումէ իր խստաշունչ լեռնային գեղեցկությամբ, մի զարմանալի համադրություն եվս, հենց այստեղ, Տեղերի վանքի կողքին է գտնվում Բյուրականի հռչակավոր աստղադիտարանը և տիեզերական ճառագայթներիուսումնասիրման համար կառուցված, աշխարհում իր մեծությամբ երկրորդ հայելին 50 մ տրամագծով:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք