Տաթև

Տաթևի վանքային համալիրը գտնվում է Երևանից 215 կմ հարավ-արևելք: Վանքը գտնվում է Սյունաց աշխարհի Որոտան գետի անդնդախոր կիրճի եզրին, կարծես կախված անդունդի վրա (ամենախորը Հայաստանում-500 մ.): Վանքը շրջապատված է բարձր ու հաստ պաշտպանական պարիսպներով և աշտարակներով: Կառուցված լինելով 885 թ.-ին, շնորհիվ իր բացառիկ անմատչելիության՝ Տաթևի վանքը միջնադարյան Հայաստանի խոշորագույն կրոնական և գիտական կենտրոնն էր: Գտնվելով Սյունաց աշխարհի կենտրոնում՝ Տաթևը կարծես այն ամենի մաքսիմում է, ինչին հասել է հայկական այս նահանգն իր պատմության ընթացքում: Տաթևում ամեն ինչ առեղծվածային է և իմաստուն: Հսկայական իր չափերով գլխավոր Պողոս-Պետրոս եկեղեցին, գմբեթավոր դահլիճների տիպի Սյունիքի ճարտարապետական դպրոցի ամենաակնառու նմուշ է: Բայց այս եկեղեցին հռչակավոր է իր հայտնի որմնանկարներով, որտեղ ահեղ դատաստանը պատկերված է 600 տարի ավելի շուտ քան Միքելանջելոն կնկարազարդեր Սիքստինյան կապելլան: Հայերն այն, ի սարսափ անհնազանդների, որմնանկարել են Տաթևի վանքում: Տաթևի հրաշալիքներից է նաև ճոճվող գավազանը: Մոտ 6 մ բարձրությամբ շինածո այդ սյունը շուրջ 1200 տարի ապշեցնում է այցելուներին(կանգնեցված է 895 թ..): Տաթևի վանքը նաև Հայաստանի ամենահարուստ վանքային համալիրն էր: Նույնիսկ կարելի է ասել, որ Տաթևը պետություն էր պետության մեջ: Հայաստանի զանազան շրջաններում վանքի սեփականությունն էին շուրջ 700 գյուղեր, որոնք ապահովում էին վանքի վիթխարի եկամուտները: Բայց հենց սրանում է կայանում հայկական գենի կամ մտածելակերպի պարադոքսալ կողմը՝ ի տարբերություն Եվրոպայի, որտեղ եկեղեցին նաև խոշոր ֆեոդալ էր, Հայաստանում այդ հսկայական հարստությունները եկեղեցին ներդրում էր կրթության և ազգապահպանման գործին: Տաթևի մեծությունը նրա հռչակավոր համալսարանն էր XIV դ.: Այդ համալսարանում են դասավանդել միջնադարի համաշխարհային մտքի այնպիսի տիտաններ, ինչպիսիք են Հովնան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին: Տաթևացին թաղված է Տաթևի վանքում: Հայ եկեղեցում արգելված է, անկախ նրա դիրքից և սրբությունից, թաղվել եկեղեցում, բացառությամբ Մեսրոպ Մաշտոցի/հայ գրերի ստեղծողի/ և Գրիգոր Տաթևացու:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք