Սպիտակավոր

Սպիտակավոր սրբ. Աստվածածին վանքը բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և համալիրը շրջանցող ամրոցապատերից։ Համալիրի շենքերը կառուցված են սպիտակավուն սրբատաշ ֆելզիտից։ Գարնանը վանքի շուրջը ծաղկում են անթիվ անհամար ծաղիկներ, և նրանց մեջ վանքը ինքն էլ ծաղկի է նմանվում, այդ պատճառով Սպիտակավոր վանքը ժողովուրդը անվանում է նաև (Ծաղիկի վանք): Տեղանքը մասնատված է անդնդախոր կիրճերով: Մոտակա բարձունքի գագաթին պահպանվել են Բոլորաբերդ ամրոցի ավերակները։ Համալիրի միակ եկեղեցին կառուցել է Ամիր Հասանը 1321թ.։ Եկեղեցու մուտքի ճակատակալքարին պատկերված Աստվածամոր բարձրաքանդակը` հայկական միջնադարյան քանդակագործականարվեստի նշանավոր նմուշներից է: Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը (1321-1330թթ), որի արևմտյանպատին հպված է յուրօրինակ հորինվածք ունեցող եռահարկ զանգակատունը (1330թ.)։ Վանքի պատերի տակ գտնվում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք