Սմբատաբերդ

Դժվարամատչելի բարձունքին գտնվող Սմբատաբերդը, անառիկ ամրոց է` շրջապատված անդնդախոտ կիրճերով: Բոլոր կողմերից բերդն ամրացված է բրգաձև պարիսպներով: Բերդի հատակագիծը պայմանավորված է տեղանքի ձևով և ռելիեֆի առանձնահատկություններով: Գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է: Հյուսիսային ևարևելյան մուտքերն անցնում են թաղածածկ սրահներով, որոնց տանիքներին ավերակվիճակում պահպանվել են դիտանոցները և պահակատները: Ամրոցն ունի մեկ ընդհանուրպատ, որն այն բաժանում է երկու մասերի` հյուսիսային ու հարավային։ Երկուհատվածներում Էլ կան ներքին միջնաբերդեր: Սմբատաբերդը լիարժեքորեն ներկայացնում Է «միջնադարյան ամրոցի» իսկական կերպարը: Տեղում պահպանվել են բնակելիշինությունների ավերակները և ջրավազանների մնացորդները։ Ջուրն ամրոց են հասցրելմոտակա աղբյուրներից բերված ջրմուղով, որի հետքերը նկատելի են ճանապարհի եզրին՝ լեռնաշղթայի պարանոցի հատվածում։

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք