ՍԵԼԻՄ

Սելիմի քարավանատունը հայտնի է դեռևս միջին դարերից, երբ այն գտնվում էր Մետաքսի ճանապարհի մեջտեղում: Այն Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի սահմանի վրա է` ծովի մակարդակից 2410մ բարձրության վրա: Քարավանատունը կառուցել է Չեսար Օրբելյան իշխանը 1332 թ.: Քարավանատան երկարությունը 26մ, լայնությունը` 13մ: Այն կառուցված է մոխրագույն բազալտից, որն իրենից ներկայացնում է եռանավ դահլիճ` 7 զույգ մույթերով, բաժանված միջին և կողային նավերի։ Մույթերի միջև կառուցված են մսուրները՝ 64 ձիերի համար։ Դահլիճը հենվում է կամարներով իրար միացված 16 քառանկյուն սյուների վրա։Ներսում պահպանվել է միակտոր քարե ջրավազանը։ Վերջնամասում կան 2 փոքրիկ սենյակներ՝ հյուրերի համար։ Շենքը լուսավորվում է երդիկներից։ Քարավանատան ողջ համալիրի տանիքը պատած է իրար մեջ ագուցված սրբատաշ խոշոր քարերով։

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք