Սանահին

Սանահինը, միջնադարյան Հայաստանի փառքը, գտնվում է Երևանից 170 կմ հեռավորության վրա,Ալավերդի քաղաքի տարածքում, Դեբետ գետի կիրճում, մի անդնդախոր զառիթափ եզրին: Մինչև այժմ, ողջ աշխարհին զարմացնում է հայերի շինարարական արվեստը: Լեռների ծերպերին,լեռնագագաթներին և կիրճրի զարիթափ եզրերին կառուցել են բերդեր, վանքեր, որոնցից է Սանահինը, որիկառուցման գեղարվեստական աստիճանը և գիտական նշանակությունը արդեն դուրս է գալիս ազգայինսահմաններից: Սանահինի վանքային համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, մեկ ժամատնից X դ., ակադեմիայիշենքից XI դ., գրապահոցից 1063 թ., գալերեյայից X դ., գավիթից 1181 թ., զանգակատնից XIII դ., կամուրջից1192 թ.: Վանքի առաջնեկի շինարարությունը կոնկրետ ճշտված չի, բայց արդեն X-XI դդ. վանականմիաբանության թիվը գերազանցում էր մի քանի հարյուրը: Այս ժամանակաշրջանում Սանահինը վերծածվում էՀայաստանի խոշորագույն լուսավորության կենտրոնի, իսկ վանքի դպրոցը վերակազմավորվում է ակադեմիայի,հայոց պատմության մեջ այն հայտնի է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ակադեմիա անունով: Այսակադեմիայում մեծ ուշադրություն էր դարձված հումանիտար գիտությունների ուսուցմանը: Սանահինի գլխավոր եկեղեցին կառուցված է հայոց թագավոր Աշոտ III Ողորմածի կին Խոսրովանույշիհովանավորությամբ, ՙի բարորություն իր որդիներ Սմբատի և Կյուրիկեի՚: Արդեն X դ. վերջին այն Լոռվա թագավորության մայր տաճարն էր, անզուգական գեղեցկության ևհզորության խորհրդոնիշ: Սանահինի վանքի տարածքում է գտնվում նաև երկու խոշոր տոհմային գերեզմանոցներ՝ Զաքարյանիշխանների, որոնք XII-XIII դարի կես Անդրկովկասի տերերն էին, սելջուկյան պետության կործանողներ և XIX դ.հայ խոշոր մեծահարուստներ, Զաքարյանների ճյուղ, Արղությանների, և մի փոքր եկեղեցի տոհմայինգերեզմանոցների հոգեհանգստյան համար: Առանձնակի պետք է նշել նաև այս չքնախ վանքային համալիրիճարտարապետ Գրիգոր Տուտեվորդու մահարձանը սքանչելի խաչքարի տեսքով: Սանահինում ամեն ինչ ներդաշնակ է՝ գեղարվեստականը, ինժիներականը, մտավոր հոգեկանը ևճարտարապետականը: Երևի սրանում է այն խորհրդավոր ազդեցությունը, որ Սանահինում են ծնվելԼորիս-Մելիքովը, 1876-80 թթ., Ռուսական կայսրության վարչապետն ու զորավարը: Արտյոմ Միկոյանը -հանճարեղ ավիոկոնստրուկտոր, չգերազանցված ՄԻԳ-կործանիչների ստեղծողը և Անաստաս Միկոյանը, XXդարի Խորհրդային կայսրության երկրորդ դեմքը, Խորհրդային Միության Գերագույն Խորհրդի նախագահ,Կարիբյան ճգնաժամի 1963 թ. լուծման մեծ դիվանագետը:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք