Սաղմոսավանք

Ըստ ավանդության, Սաղմոսավանքը հիմնադրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, երբ թողել է Ամենայն Հայոց Հայրապետական աթոռը։ Նա ճգնել է Արագած լեռան լանջերին եւ ձմռան ցրտաշունչ եղանակին իջել Քասախի կիրճը։ Եվ այստեղ կառուցել է երկու անապատ, մեկը՝ կիրճում, որ անվանվել է Լուսավորչիանապատ, մյուսը կիրճի եզրին, եւ քանի որ վերջինում մշտապես պարապում էին սաղմոսերգությամբ, այնկոչվեց Սաղմոսաց անապատ։ Սաղմոսը հոգեւոր երգ է, քնարական բանաստեղծություն։ Սաղմոսավանքիգլխավոր եկեղեցին՝ Սբ Սիոնը (Կաթողիկե) կառուցվել է 1215թ. Արագածոտնի իշխանաց իշխան ՎաչեՎաչուտյանի եւ իր կնոջ Մամախաթունի միջոցներով ու հովանավորությամբ։ Եկեղեցին գմբեթավոր է,արտաքինից ուղղանկյուն հատակագծով, ներսից խաչաձեւ, անկյուններում կրկնահարկ խորաններով։ Սրբատաշ տուֆից կառուցված տաճարը լուսավորում են թմբուկի ու ճակատների 16 մեծ ու փոքրպատուհանները։ 1235թ. Վաչե իշխանի որդի Քուրդ իշխանը Սբ Սիոն եկեղեցու հարավային մասում կառուցում է ՍբԱստվածածին փոքրիկ եկեղեցին, իսկ 1255թ. իր կնոջ՝ Խորիշահի հետ միասին գրատունը՝ որըհուշարձանախմբին կից է հարավից։ Գրատունը դեռեւս 10-րդ դարում հայ ճարտարապետների մշակածխաչաձեւ կամարներով, անսյուն ծածկով աշխարհիկ շինության ինքնատիպ օրինակ է։ Գրատունն ունեցել էհարուստ մատենադարան։ 13-րդ դարի վերջին այստեղ պահվել է մոտ 120 ձեռագիր:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք