Հռիփսիմե

Եվ այս ամենի հետ հանդիպում ենք հայկական գենի մի առեղծվածային հրաշքի ևս` սերը դեպի Աստված, դեպի քրիստոնեություն հայերն արտահայտում են ստեղծագործական արվեստի ճանապարհով: Չկա աշխարհում ուրիշ մի անկյուն, որտեղ քրիստոնեական տաճարները ունենան այդքան բազմազանություն, որքան Հայաստանում: Նրանք տարբեր են իրենց ճարտարապետական ձևով, չափերով, մոնումենտալությամբ և քնքուշ նրբագեղությամբ, որտեղ տաճարը ժողովրդի հոգին է, մտածողության ձևը, ժողովրդական արվեստի գրեթե բոլոր ձևերի համաձուլվածքն է աստվածային էության հետ:Աստվածային կատարելության նման մի հրաշակերտ է Հռիփսիմեի տաճարը:Այդ վեհասքանչ կոթողը գտնվում է հինավուրց Վաղարշապատ մայրաքաղաքում, այժմյան հայոց հոգևոր կենտրոն Էջմիածնում: Տաճարը կառուցվել է 618 թ. ք.ծ.հ. Կոմիտաս Շինող կաթողիկոսի կողմից: Երկնային խորհրդավորությամբ է պատված ողջ տաճարը և այն հողը, որի վրա կանգնած է այն: Տաճարի վիթխարի սիլուետը երևում է Արարատյան դաշտի գրեթե բոլոր ծայրերից: Ինքնին տաճարը մոնունեմտալ է և զանգվածեղ: Հարթավայրում այն ստեղծում է միակոփ ժայռի երևութական պատկեր, բայց ճարտարապետը օգտագործել է հսկա պատերի սլացիկ որմնախորշերով բեկելու ձևը, իսկ մերձգմբեթային տարածությունը արտաքուստ բազիլիկալ ընդմիջվող կտրվածքներով թուլացնում է ճնշող զանգվածեղ երևույթը, և տաճարը ուխտագնացի համար վերածվում է հարթավայրից բուսնած նրբագեղ ու միատար տեսողական հրաշքի: Աշխարհում հազվագյուտ են այն կառույցները, որոնց հմայքը արտաքուստ ստեղծվող տեսողական խաբկանքի վրա է հիմնված: Այդպիսիների թվին են պատկանում օրինակ` Թաջ-Մահալը և Հռիփսիմեն:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք