Մայրաբերդ

Մարմաշենի վանքային համալիրը գտնվում է Երևանից 120 կմ հեռավորության վրա, Գյումրի քաղաքի մոտ: Այն կառուցվել է 986-1029 թթ. ընթացքում Վահրամ Պահլավունի իշխանի կողմից: Երբեմն Մարմաշենի վանքը անվանում են նաև Վահրամաշեն: Վահրամ Պահլավունին Բագրատւնի արքաներիկառավարման վերջին շրջանում Հայոց սպարապետն էր, լեգենդար զորահրամանատար, որը 1045 թ. երեք անգամ Անի մայրաքաղաքի պատերի տակ ջախջախեց Բյուզանդական բանակը: Վանքային համալիրը Հայաստանի ճարտարապետության անզուգական գոհարն է, այն իր վրա է կրումհամաշխարային ճարտարագիտության հանճար Տրդատի կնիքը: Այստեղ Տրդատն ամեն ինչ արել է, որպեսզիկարողանա բավարարել քմահաճ, հզոր առասպելական զորավարի կամքը: Վանքային համալիրը կարծես հայկական ճարտարապետական դպրոցների համաձուլվածք լինի:Բաղկացած լինելով չորս եկեղեցիներից և մեկ գավիթ-դամբարանից, այն իրարից բացարձակորեն տարբերկառույցների չափային նուրբ միասնություն է: Առանձնահատուկ է նաև շրջակա միջավայրը: Վանքը գտնվում է Ախուրյան գետի ժայռոտ ափամերձբարձրունքին, շրջապատի բլուրները ամբողջովին ոսկեգույն են հասած ցորենի ցանքերով, իսկ բուն վանքի շրջապատը խնձորի այգիներ: Ոչ մի մարդ, որն իր հոգու խորքում գրեթե մի փոքր նկարիչ է, չի կարող չցնցվելայդ պատկերից. այնծայրածիր ոսկեգույն բլուրներ, մեջտեղում զմրուխտ կանաչ, իսկ կենտրոնում մուգ կարմիր տուֆից դեպի երկինք խոյացող վանքային զարմանալի նրբագեղ կառույց: Յուրաքանչյուր այցելու զմայլվում է վանքի եկեղեցիների քանդակների աներկրային հմայքից, հայկականտուֆի հազարամյա չխամրող փայլից, ինչպես նաև լուռ խորհում է առասպելական զորավարի դամբարանի առջև: Երևի սա միակ դեպքն է աշխարհում, երբ մարդու իրական կյանքը լեգենդ է դառնում կենդանության օրոք և հավերժանում է մի այլ հանճարի, Տրդատի, ստեղծած հեքիաթում:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք