Մակարավանք

Մակարավանքը գտնվում է Երևանից 150 կմ հեռավորության վրա, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի մոտ: Վանքային համալիրը հանգրվանել է Պայտաթափ լեռան գագաթին` շրջապատված հզոր պարիսպներով և դարավոր կաղնու անտառներով: Վանքային համալիրը կառուցված է մուգ-վարդագույն անդեզիտից, տուֆից և ինչ-որ կանաչավուն քարերից: Այս ամենը, ներդաշնակորեն համատեղվելով լեռան վայրի գեղեցկության և կուսական անտառների զմրուղխտյա կանաչի հետ, ստեղծում են գեղարվեստական աննկարագրելի պատկեր: Այստեղ ամեն ինչը շնչում է հազարամյա հնությամբ, նույնիսկ ճանապարհին վանքի դարպասների մոտ հնագույն բրուտագործական խողովակներից բխող աղբյուրի սառնորակ ջուրը: Վանքային համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, մեկ գավիթից, մեկ ժամատնից և կենցաղային այլ շինություններից, ինչպես նաև պարիսպը և նրանից դուրս գտնվող հուշաղբյուրը: Համալիրի ամենահին եկեղեցին թվագրվում է X դար, իսկ գլխավոր եկեղեցին՝ 1204 թ., գավիթը՝ 1207 թ., սուրբ Աստվածածին փոքր կլոր և նուրբ մի կառույց՝1198 թ.: Պետք է նշել, որ Հայաստանում ոչ մի եկեղեցի, վանք իր ճարտարապետական դետալներով չի կրկնում մյուսին: Օրինակ, Մակարավանքի գլխավոր եկեղեցին հանդիսանում է հայկական քանդակագործության վեհասքանչ ներկայացուցիչ: Մակարավանքի եզակիությունը հայկական ճարտարապետության մեջ նաև նրա լուսավորությունն է՝ կլոր և ուղանկյուն լուսամուտներով, բայց յուրաքանչյուր լուսամուտ կարծես ասեղնագործության գլուխգործոցներ լինեն: 

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք