Լոռի Բերդ

Ձորագետի չքնաղ կիրճի ձախ ափին 10-րդ դարում ստեղծվել է Տաշիր Ձորագետյան թագավորությունը, որի մայրաքաղաք Լոռե բերդաքաղաքը գտնվում է Ստեփանավանից 4 կմ հեռավորության վրա: Պահպանվել են արքայական բաղնիքն ու թագավորանիստ պալատի ավերակները: Համեմատաբար լավ են պահպանված քաղաքի պարիսպներն ու միակ դարպասը: Կիրճի մեջ գտնվող քարե կամարակապ կամուրջը միացրել է քաղաքի աջ ու ձախ ափերը: Ըստ պատմական ակունքների` Լոռե բերդաքաղաքում ապրել է հայոց մեծ արքա Աշոտ-Երկաթ Բագրատունին, որի անունով երբեմն բերդաքաղաքն անվանում են Աշոտ-Երկաթ:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք