Խնձորեսկ

Խնձորեսկը գտնվում է Սյունիքի մարզում, Երևանից 270 կմ հեռավորության վրա: Հիրավի, սա այն վայրն է, որի մասին կարելի է ասել, որ մարդը բնությանը ենթարկել է իր կամքին և առավելագույնն է վերցրել նրանից: Խնձորեսկի ձորը իր բնական քարե բուրգերով մարդկային երևակայությունը տեղափոխում է այն հեռավոր ժամանակաշրջանը, որի մասին Աստվածաշնչում ասվում է ՙև այն օրերի նԵրկրի վրա հսկաներ կային՚: Վաղնջական ժամանակներից մարդն ապրել է այստեղ բուրգերում՝ փորելով արեստական կացարաններ, տնտեսական շինություններ: Հայոց պատմության մեջ սյունեցիները և նրանց մեջ խնձորեսկցիները մշտապես եղել են ամենախիզախներ ու աննկունները: Երբևիցե Խնձորեսկը և նրա տիրակալ հպարտ Մելիքները չեն դավաճանել Հայրենիքին: Այս գյուղի դերը հատկապես բարձրացավ 1722-1730 թ., Սյունիքի ազգային ազատագրական շարժումների ժամանակ: Իր բնական անառիկ դիրքով, Խնձորեսկը այդ ժամանակ Սյունիքի միջնաբերդն էր: Այստեղ է թաղված Հայոց սպարապետ Մխիթարը, իսկ նրա կողքին որդին Ահարոնը և Սյունաց մեծ տիկինը՝ Գոհարը՝ Մխիթարի սերը: Այս գերեզմանները սուրբ են հայերի համար, դրանք իրենց մեջ ամփոփում են մի դժբախտ սիրո պատմություն, որի մասին բազմաթիվ գրական ստեղծագործություններ և ժողովրդական հերոսապատումներ կան: 

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք