Խաչքար

«Խաչքար», այս բառը մաքուր հայկական է, կազմված “խաչ” և “քար” բառերից: Աշխարհում շատ քիչ էն այն ժողովուրդները, որոնք ունեն զուտ ազգային մշակույթի ճյուղ, որը հազարամյակներ շարունակ եղել է միայն իրենց սեփականությունը և ավելին, այդ ճյուղը հասցրել են կատարելության մինչև այն աստիճան, որ այն կարելի է որակել 'աստվածային' հատկանիշով: Աշխարհում այդպիսիների թվին են դասվում հայերը: Շուրջ 1200 տարի հայերն աշխարհին զարմացնում են իրենց այս ինքնատիպ արվեստով՝ խաչքարով: Իր զարգացման ընթացքում խաչքարային արվեստը անցել է երեք փուլ ( VII-IX դդ., IX-X դդ., XI-XIV դդ.), իր զարգացման գագաթնակետին հասնելով XIII XIV դդ.: Հայկական մտքի այս գլուխգործոցը բաղկացած է երեք մասից՝ պատվանդանից, տախտականման քարե սալից և դեպի ներս թեքություն ունեցող քիվից: Տախտականման սալը հիմնականում ուղղանկյուն է, անմբողջովին զարդանախշ, կենտրոնում զարդահյուս խաչը:Քանդակազարդ է նաև քիվը, որտեղ նաև վիմագիր արձանագրությունն է: Ոչ մի խաչքար նման չէ մյուսին, թվով շուրջ 10 000 խաչքարեր,պահպանելով ձևի ընդհանուր կանոնները, բացառապես տարբեր են իրենց նախշերով: Խաչքար Հայաստանում ամենուրեք է և կանգնեցվել է ամեն առիթով, բացառությամբ ծննդի կապակցությամբ: Իրենց բազմաբնույթ տարբերությամբ դրանք տարբեր են նաև չափերով, սկսաց 50 սմ բարձրությունից մինչև 6-8 մ, լայնությունը՝ 30 սմ-1,5 մ, հաստությունը՝20-30 սմ:  Խաչքարային արվեստի մեջ կարևորվում է Պողոս (Պավգոս) վարպետի աշխատանքները, բարեբախտաբար, մեզ հասած մի քանի լավագույն դրսևորումներով, որոնք հայտնի են Գոշավանքի, Դեղձնուտի և Դադիվանքի համալիրներից, XIII դարի: Պողոսի խաչքարերը կոչվում են ՙԱսեղնագործ՚: Պետք է խոստովանել, որ դեռևս աշխարհում քարի այդպիսի նուրբ մշակում ոչ մի տեղ հայտնի չէ: Աշխարհում ոչ մի պոետ չի կարող բառերով նկարագրել XIII դարի այդ մեծ մարդու արվեստը, այն պետք է միայն դիտել սեփական աչքերով և սեփական հոգու մեջ զգալ, թե ինչքան առատաձեռն է Աստված իր շնորհների մեջ:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք