Գեղարդ

Աշխարհում հայերը միակ ժողովուրդն են, որ քարի մեջ դրել են երաժշտություն, ձև, որակ՝ այն վերածելով ինքնատիպ, զուտ հայկական քարե սիմֆոնիայի: Եվ, իհարկե, այդպիսիներից մեկն է աշխարհի արվեստի մեծագույն առեղծվածներից մեկը` Գեղարդա վանքը կամ Այրիվանքը: Ե՛վ իր արարումով, և՛ իր անունով Գեղարդը սրբագործված է մեր իրականության մեջ: Գտնվելով Երևանից 45 կմ հեռավորության վրա, Ազատ գետի հեքիաթային ձորում` երկնային անտեսանելի ուժերի աներևույթ ձգողության ուժի ազդեցությունն իր վրա զգում է յուրաքանչյուր այցելու: Այս ձորում խոսում է ամեն ինչ` քարերը, ծառերը, գետը և նրանց սիլուէտի վրա միրաժանման երևացող Գեղարդը: Երևի այս աներկրային զգացումն առաջացնում է վանքի գլխավոր սրբությունը` քրիստոնյա աշխարհի չորորդ մեծագույն սրբությունը՝ գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսի կողը խաչի վրա: Հիսուսի երկու աշակերտները՝ Թեոդորոսը և Բարդողինեոսը, այն Հրեաստանից բերում են Հայաստան, և, այնուհետև, ի պահ է տրվում Գեղարդա (գեղարդ-նիզակի ծայրակալ) վանքում: Այժմ այդ գեղարդը գտնվում է Էջմիածնի վանքում: Ասվածային էության արյունն իր վրա կրող սրբության խորհրդավորություն է երևի այն պատճառը, որ Գեղարդավանքը երկրորդն է իր այցելուների քանակով Էջմիածնի Մայր Տաճարից հետո: Որպես արվեստի առեղծվածային երևույթ՝ Գեղարդն ունիկալ է քրիստոնյա աշխարհում, աննախադեպը և միակը: Այն բաղկացած է երեք ժայռափոր եկեղեցիներից, մեկ վիթխարի ժայռափոր դամբարանից, մեկ գավիթ-ժամատնից և գլխավոր եկեղեցուց: Գեղարդի ժայռափոր եկեղեցիները հարուստ դրվագված են քանդակագործության բարձրարժեք նմուշներով` խաչեր, քիվեր, զարդագոտիներ, այստեղ ամեն ինչ ձևավորված է պատերի մեջ և, ամենակարևորը, սյուները, որոնք իբր պահում են գմբեթների ծանրությունը, առանձնացված են միակոփ ժայռից: Ժայռափոր դամբարանում, որը ամենամեծն է Գեղարդի ժայռափորներից, մի վիթխարի քառասյուն դահլիճում է, որտեղ կարելի է մտնել միայն ժայռափոր թունելի միջով, թաղված են հավերժ սիրահարներ Պռոշի որդի Պապաքն ու նրա կինը՝ Ռուզուքանը:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք