Կեչառիս

Կեչառիսի վանքային համալիրը (XI-XIIIդդ.) միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից է: Համալիրը կազմված է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից։ Գլխավոր՝ սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, գմբեթավոր դահլիճ է: Ողջ կառույցի վրա իշխում է 10,4մ տրամագծով գմբեթը։ Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը (XIIդ. վերջ)։ Գլխավոր եկեղեցուց հարավ գտնվում է սլացիկ համաչափություններով գմբեթավոր ս.Նշան ոչ մեծ եկեղեցին։ Երրորդ եկեղեցին՝ Կաթողիկեն, որը կառուցել է իշխան Վասակ Խաղբակյանը 1203-1214թթ., տեղադրված է համալիրի հարավային մասում, սրբ. Նշանի կողքին։ Կաթողիկեն իր հարդարանքով Կեչառիսի վանքի եկեղեցիներից ամենաշքեղն է։ Շինությունների հիմնական խմբից արևմուտք` 120 մ հեռու, կանգուն է վանքի չորրորդ՝ ս.Հարություն փոքրիկ եկեղեցին։ Կեչառիսի վանքում են թաղված սելջուկների դեմ մղված ճակատամարտում զոհված Ապիրատյան Գրիգոր իշխանը (1099թ.) և Մեծ իշխան Պռոշը (1284թ.)։

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք