Հովհանավանք

Հովհանավանքի համալիրի մեջ մտնում են 4-5-րդ դարերի սբ. Կարապետ և 13-րդ դ. Կաթողիկե եկեղեցիները, ժամատուն-գավիթը, տապանատունը և 5-րդ դ. Հուշասյունը: 13- րդ դ. Զաքարյան և Վաչուտյան իշխանական տների բարձր հովանավորությամբ Արագածոտնում վերելք ապրած կառուցողական գործը, հատկանշվեց Հովհանավանքի վանահամալիրի Կաթողիկե եկեղեցով՝ կառուցված 1216 թ: Եկեղեցին քանդակազարդ է, մուտքի երկու կողքերին բարձրանում են խոյակներով զույգ որմնասյուներ, իսկ վերևումքանդակված է իմաստուն և հիմար կույսերի մասին առակի բովանդակությունը՝ ըստ ՄատթեոսիԱվետարանի։ Գավիթ-ժամատունը 13-րդ դ. հատուկ ոճով շինված մեծ դահլիճ է։ Կենտրոնում չորս սյուներիվրա կանգնած է գմբեթը՝ լուսանցքով, իսկ վրան՝ տասներկու սյուներով զանգակատունը։ Գավիթ-ժամատանմուտքի վերին մասը քանդակազարդված է։ Սրահում կան 13-րդ դ. բազմաթիվ գեղաքանդակ խաչքարեր։ Հովհանավանքը երեք կողմից շրջապատված է մեծ և ընդարձակ պարսպով, իսկ չորրորդ կողմից վանքըպաշտպանված է խորը ձորով։ Պարիսպը կառուցվել է 1192 թ. Կյուրիկյան վաղամեռիկ թագավոր Աբասի կին Նանայի միջոցներով:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք