Հոռոմայր` հիշատակվում է 7-րդ դ-ից: Վանքը կառուցված է Լոռվա ձորի անմատչելի ծերպերից մեկին, այն ունեցել է կառուցման երկու փուլ՝ VII և XIIIդդ.: Երևելի են Զաքարյան իշխանների կառուցած սրբ.Նշան գլխավոր եկեղեցին և Գավիթը: Համալիրը, բացի քարաշեն կառույներից, ունի նաև պաշտպանության համար նախատեսված բնական քարայրների բարդ համակարգ: Աննկարագրելի գեղեցիկ է վանքից բացվող տեսարանը, բայց և սարսափազդու` մոտ 800մ խորությամբ անդունդ՝ քարե ուղղաձիգ պատնեշով երիզված, որի բնական ելուստին էլ թառել է հրաշք վանքը: Հոռոմայրի վանք այցելողներին իսկական փորձություն է սպասվում: Հիրավի, զարմանալ կարելի է հայ վարպետների ստեղծագործական հանճարի վրա` կառուցել այնտեղ, որտեղ միայն բնության ամենազոր ուժին է իրավունք տրվել արարելու: