Հայրավանքի IX-XIIդդ. վանքային համալիրը գտնվում է Սևանա լճի ափին, ժայռեղեն հրվանդանի վրա։ Պահպանվել է եկեղեցին՝ արևմուտքից կից գավթով։ Եկեղեցին, կառուցված IX դարի վերջին` միակն է Հայաստանում իր ծաղկաթերթեր հիշեցնող հատակագծով։ XIIդ. վերջին կառուցված գավիթը, պատկանում էերկսյուն գավիթների տիպին, արևելքից ավելացրած են երկհարկանի ավանդատներ, որոնք ընդգրկում են եկեղեցու արևմտյան ապսիդը։ Հայրավանքի բակում կան 16-րդ տապանաքարեր ու խաչքարեր։