Հանդաբերդ

Հանդաբերդը կամ Լևոնաբերդ, գտնվում է Արցախում` Վերին Խաչեն գավառում։ Այնկանգնած է սեպաձև ժայռի վրա՝ ունենալով միայն մի նեղ և դժվարանցանելի մուտք։ Այստեղեն գտնվել Արցախի Առանշահիկ իշխանների նստավայրը և մահապատժիդատապարտվածների բանտը։ Հանդաբերդն ունեցել է մի խոր հոր և գետնուղի, որ տանում էրդեպի մոտակա գետակը։ Ըստ պատմիչ Կիրակոս Գանձակեցու Հանդաբերդը Կիլիկիայի Լևոնթագավորն է նորոգել և կոչել իր անունով՝ Լևոնաբերդ։ Եղել է Արցախի ամուր բերդերից։ Հաճախ այստեղ ապաստան են գտել շրջակայքի բնակիչները։ Մինչև օրս դեռ կանգուն են նրաանմատչեի պարսպներն ու աշտարակները։

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք