ԱԳԱՐԱԿ

Դամբարանում նյութեր չեն հայտնաբերվել: Այն Քրիստոսից առաջ 2-1-ին դարերում թալանվել է, սակայն, ճարտարապետական առումով հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ կառուցված է մինչ այժմ անհայտ եղանակով: Մասնավորապես, Ագարակի դամբարանում, բացի պատերի կանոնիկ մեծ ու փոքր խորշերից, հատակին հայտնաբերվել է փոքր ավազան: Ագարակի հնավայրի առանձնահատկությունն այն է, որ այստեղ առաջին անգամ արձանագրվել է ծիսական լանդշաֆտ. նմանատիպ ծիսական լանդշաֆտներ հայտնաբերվել են կենտրոնական Անատոլիայում, որոնց վաղագույն թվագրումը վերաբերում է Ք.Ա. 16-15-րդ դարերին (Ագարակի հուշարձանը 1000 տարով մեծ է): Ըստ ուսումնասիրությունների, Ագարակը Երվանդյանների շրջանում քաղաքատիպ բնակատեղի է եղել, որի անվանումը դեռևս հայտնի չէ: Քաղաք-տաճարում հայտնաբերված մեծ քանակությամբ ժայռափոր հնձանները վկայում են, որ այն եղել է խոշոր խաղողագործական և գինեգործական կենտրոն: Բնակատեղին մի քանի փուլերով է բնակեցվել, բազմաթիվ շերտեր կան: Ամենավաղ շերտերը վերագրվում են վաղ բրոնզե դարին` Ք.Ա. 29-27-րդ դարերին:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք