1720-1730թթ. Դավիթ Բեկը գլխավորում էր Սյունիքի ազատագրական շարժումը: Նա Հալիձորը դարձրել էր նստվայր: Ամրոցի պատերը կանգնած են ժայռի մի կողմում, մյուս կողմում սարերն են ու թավուտ անտառը: Համալիրի տարածքով մեկ սփռված են մարդու հասակի խորությամբ փոսեր, որտեղ մի հոգի կարող է տեղավորվել: Այդ փոքրիկ ապաստարանները նախատեսված էին պարտիզանական ջոկատների, ինչպես նաև վտանգներից պատսպարվելու համար: 1727թ. օսմանյան զորքերը մի քանի ամիս շրջապատման մեջ պահեցին Հալիձորը, քանի դեռ Բեկն իր զորախմբով ամրոցում էր: Նրանք այնտեղ գոյատևեցին առանց ջրի և պարենի: Դավիթ Բեկի հետ մնացել էին ընդամենը 13 եպիսկոպոս, 3 քահանա և 300 զինվոր, որոնք միացյալ ուժերով պայքարեցին մինչև վերջ: Թշնամին նահանջեց` մարտի դաշտում թողնելով 12000 զոհ: