Հաղպատ

Հաղպատ - միջնադարյան Հայաստանի խոշորագույն ճարտարապետական կոմպլեքսներից մեկը, բաղկացած է երեք եկեղեցիներից, մեկ ժամատուն-գավիթից, զանգակատնից, սեղանատնից, գրապահոցից և այլ օժանդակ կառույցներից՝ Հայաստանում ամենամեծը համարվող գավիթ-ժողովատեղից: Ողջ համալիրը պարսպապատ է, գտնվում է Երևանից 160 կմ հյուսիս-արևմուտք՝ Բազումի լեռնաշղթայի արևելյան լանջին: Ինչպես Հայաստանի այլ պատմական հուշարձանները, այնպես էլ Հաղպատի տեղը և դիրքը առավելագույն հարմարեցված է շրջակա միջավայրին՝ Դեբետ գետի մոտ՝200 մ խորությամբ կիրճը,անտառապատ վիթխարի լեռներ, ստեղծում են բնության վայրի գեղեցկության և հայի նուրբ ճարտարապետական մտքի անզուգական համաձուլվածք: Համալիրի գլխավոր եկեղեցին՝Սուրբ Նշանը նույնպես, ինչպես և Սանահինի Ամենափրկիչը, կառուցվելէ X դ. Աշոտ III կին Խոսրովանույշ թագուհու պատվերով 976-991թ.:Կան տեղեկություններ, որ Հաղպատի Սուրբ Նշանը կառուցել է ճարտարապետ Տրդատը՝ համաշխարային ճարտարապետության և քաղաքաշինության միջնադարյան հանճարը: Հաղպատը նաև ժամանակի խոշորագույն գիտական կենտրոնն էր՝ իր հռչակավոր գրապահոցով և ակադեմիայով, այստեղ են գրվել և նկարազարդվել միջնադարի անթիվ մագաղաթներ, որոնցից շատերը պահվում են այժմ Մատենադարանում: Հատկապես ուշագրավ  են 1211թ. գրված Մակարի ավետարանը՝մանրանկարչության Հաղպատի դպրոցի անզուգական հմայքով: Այս ամենի կողքին, իհարկե, աներևակայելի նուրբ խաչքարեր, որոնցից Հաղպատի “Ամենափրկիչը” ՝միջնադարի համար չափազանց ռեալիստական պատկերներով:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք