Հաղարծին

Հաղարծնի վանքային համալիրը, X-XIII դդ., գտնվում է Երևանից 110 կմ հեռավորության վրա,Դիլիջանի պետական արգելոցի տարածքում: Համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, երկու ժամատնից,սեղանատնից և այլ տնտեսական շինություններից: Հաղարծնի վանքին առանձնակի շունչ ու շքեղություն է տալիս շրջակա անտառներն իրենց կուսական գեղեցկությամբ, անդնդախոր կիրճեր, անտառապատ հսկա լեռներ և բացարձակ անմարդաբնակ տարածք,որը նույնիսկ խարհրդավոր միստիկ միջավայր է ստեղծում: Եվ ահա, այս ամենից հետո, զբոսաշրջիկի հայացքի առաջ միանգամից հառնում է Հաղարծինը, ճարտարապետական ձևերի ու սլացիկ գծերի եզակի նմուշ, ձուլված շրջապատի կանաչի մեջ: Այն հայկական ճաշակի՝ ձևի ու բնության ներդաշնակ համաձուլվածն է, և իզուր չէ, որ երկու հայ  արքաներ երկրային հանգիստն են գտել Հաղարծնի վանքում: Բայց, այնուամենայնիվ, Հաղարծնի նյութական հրաշքը նրա աշխարհիկ սեղանատունն է` ճարտարապետ Մինասի 1248 թ. գլուխգործոցը, միջնադարյան ինժիներական մտքի բացառիկ նվաճում,որտեղ հսկա թաղային ծածկը (դահ. 21.6x9.6 մ) հենվում է ընդամենը երկու սյուների վրա: Հայկական մտքինման թռիչքը գրեթե 1000 տարի անդիմադրելի գայթակղությամբ դեպի իրեն է ձգտում բազմաթիվ հետազոտողների և պարզապես այցելուների:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք