Գյումրին Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է, գտնվում է Երևանից 126 կիլոմետր հեռավորության վրա` Հայաստանի հյուսիս արևմուտքում` Ախուրյան գետի ձախ ափին` Շիրակի մարզում, ծովի մակարդակից 1550 մետր բարձրության վրա: Բնակչությանը 114.600 հիմնականում հայեր և ռուսներ: Քաղաքում պահպանվել են մեծ քանակությամբ XIX դ. շինություններ, որի շնորհիվ էլ այն համարվում է Հայաստանի ամենակոլորիտային քաղաքը: Գյումրիում է տեղակայված ռուսական ռազմաբազան և Անդրկովկասյան ռազմական օկրուգի հրամանատարությունը: Քաղաքն ունի աշխարագրական հարմար դիրք, օդը կազդուրիչ է ու առողջարար, բուսականությունը՝ տափաստանային: