Գոշավանք միջնադարյան Հայաստանի ամենաբարդ ճարտարապետական համալիրը գտնվում է Երևանից 110կմ հեռավորության վրա, Արեգունու լեռնաշղթայի թավ անտառներով պատված գեղատեսիլ կիրճի ծայրին: Վանքը հիմնադրել է Մխիթար Գոշը 1188թ Իվանե Զաքարյան մեծահզոր իշխանի հովանավորությամբ: Վանքային համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, երկու մատուռներից, մեկ ժամատնից, երկհարկանի գրատուն ժամատնից, երկու ակադեմիայի շենքից: Անվանվում է նաև Նոր Գետիկի վանք, որովհետև այն կառուցվել է երկրաշարժից կործանված Հին Գետիկի վանքի տեղում: Սակայն ողջ արևելքում այնքան հզոր էր իշխում Մխիթար Գոշ վարդապետի գիտական փառքը, որ վանքն այդպես էլ կոչվեց՝Գոշավանք: