Գնդեվանք

Գնդեվանքը գտնվում է Երևանից 175 կմ հարավ-արևելք, Վայոց Ձորի մարզում, Արփա գետի կիրճում: Վայոց Ձորը պատմական Հայաստանի ամենահռչակավոր գավառն է, իսկական թանգարան բաց երկնքիտակ: Հարյուրամյակներ շարունակ բազմաթիվ հայ իշխաններ, արքաներ և օտար նվաճողներ մարտնչել են այդդրախտային գավառի նկատմանբ իրենց հավակնությունները հաստատելու համար: Վայոց Ձորը լեռնային,ջրառատ, տաք, բերրի հողերով, աննման գեղեցկություն ունեցող մի վայր է: Իզուր չի ասված, որ Ասվածդրախտը երկրի վրայից վերցնելուց, նրա մի կտորը թողել է Հայաստանում` Վայոց ձորում: Ահա այս դրախտում, Արփա գետի կիրճում է գտնվում չքնաղ Գնդեվանքը: Այն կառուցվել է 936 թ.Սյունաց Սոփի թագուհու կողմից: Գնդեվանքը կառուցվել է Հռիփսիմեի տաճարի նմանությամբ, բայց նա մի այլ հմայք ունի: Իտարբերություն Հռիփսիմեի հրաշալիքի, Գնդեվանքի հմայքը լրացնելու է գալիս Արփայի 200 մ խորությանկիրճը: Զարմանալի ներդաշնակություն կա կիռճի և վանքային համալիրի հորինվածքի միջև: Ժամանակին Սոփի թագուհին Արփայի կիրճը իր երկու գյուղերով նվիրել էր վանքին և այն միաբաններիկողմից վերածվեց ծաղկուն Այգեստանի, որը մինչև օրս ապշեցնում է իր կատարյալ գեղեցկությամբ: Ավելի ուշ, 996 թ. ք.ծ.հ. վանքի դիմաց կառուցվել է գավիթ, որն ամենահինն է Հայաստանում նմանատիպ շինությունների մեջ: Գնդեվանքը նաև հարուստ որմնանկարված է և հազվագյուտ է այդ առումով Հայաստանում:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք