Ղլիջաքարը` միջնադարյան Հայաստանի լավ պահպանված ֆեոդալական դղյակներից է: Այն գտնվում է Տավուշի մարզում: Կառուցվել է X- դարում և պատկանել է Բագրատունիներին, իսկ արդեն XI դ անցել է Զաքարյան իշխանների տնօրինությանը: Դղյակն ամրացված է հզոր աշտարակներով, գտնվում է ընդարձակ դաշտի կենտրոնում վեր բարձրացող բլուրի վրա և շրջապատի նկատմամբ ունի իշխող դիրք; ներսում դղյակն ունի ընդարձակ բակ , որի շուրջը դասավորված են տնտեսական շինություններն ու կիսավեր իշխանական պալատը: