Ղազանչեցոց

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցի, Շուշիի մայր տաճարն է, կառուցված 1868-1887 թթ.։ Գանձասարից հետո՝ Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է։ Կազմված է եկեղեցուց (1868 - 1887 թթ.) և զանգակատնից (1858 թ.)։ Ներկայումս այստեղ է գտնվում Արցախի թեմի առաջնորդի նստավայրը։ Տաճարը հիշատակվում է Մեսրոպ Տախիդյանի «Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքում (1820 թ.)։ Շահեն Մկրտչյանի կարծիքով դա այն պատճառով է, որ զանգակատունը կառուցվել է եկեղեցուց ավելի վաղ, և տաճարի տեղում եղել է 18-րդ դարի մի այլ եկեղեցի։ Մինչ նոր եկեղեցին կառուցելը ճարտարապետները կանգնել են մի մեծ խնդրի առջև՝ բանն այն էր, որ ամեն պատարագից առաջ հարկավոր էր, որ պատարագիչ քահանան մեղքերի թողություն խնդրեր մեկ այլ քահանայից, և լսեր այս խոսքերը. «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո շուրթերը», սակայն եկեղեցին ուներ միայն մեկ քահանա, այդ իսկ պատճառով ճարտարապետներ որոշեցին կառուցել մի ընդհատակյա սենյակ, որտեղ տեղի կունենար հրաշքը՝ քահանան թողություն էր խնդրում լսելով իր սեփական ձայնը՝ ասելով. «Թող իմ ականջները լսեն, թե ինչ են բարբառում իմ շուրթերը»։ Այս երևույթը միակն է աշխարհում և այն մինչև հիմա էլ գործում է Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։ Զանգակատունը կառուցվել է շուշեցի Աբրահամ Խանդամիրյանցի կողմից։ Զանգակատան արևելյան պատին կա արձանագրություն, որն ասում է. (Կառուցվել է) զանգակատունը Գաբրիել Հովսեփյան-Բատիրյանցի հիշատակին, ով Ղազանչից է, Մկրտիչ Մարգարյան-Խանդամիրյանցի, նրա կնոջ Բալասնի և որդիների Արուպե և Ստեփանե և բոլոր Ղազանչիցիների հիշատակին։ Փառք Աստծուն, և թող փրկվն բոլոր կենդանի և մահացածների հոգիները։ 1858 թվականի ամառ։ Կառուցման թվերը գրված են հարավային պատի վերևի հատվածում։ Շուշիի ջարդերից հետո՝ 1920 թ-ին տաճարը դադարեց գործելուց։ Ազերիների իշխանությանն անցնելուց հետո օգտագործվեց նախ որպես ամբար, իսկ հետագայում որպես ավտոտնակ։ Այդ ժամանակշրջանում էլ կործանվեցին տաճարի մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները։ Մինչև ազատագրումը գտնվում կիասվեր վիճակում, իսկ գմբեթը փլված էր։ Ղարաբաղյան պատերազմի ժամանկ այստեղ էր գտնվում ազերիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը։ Ազատագրումից հետո տաճարն ամբողջովին վերանորոգվել է և գործում է սկսած 1998 թվականից։

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք