ԳԱՆՁԱՍԱՐ

Գանձասարի ճարտարապետական համալիրը, շրջապատի չքնաղ բնության հետ, հայ ժողովրդի հազարամյա բազմահարուստ ճարտարապետական ժառանգության ամենահոյակապ գանձերից մեկն է: Սորբոնի համալսարանի երբեմնի նշանավոր բյուզանդագետ պրոֆ. Շառլ Դիլը համաշխարհային մշակույթի գանձարան մտած հայկական հինգ հուշարձաններից երրորդը համարել է Գանձասարը: Գանձասարի վանքը հիմնականում բաղկացած է եկեղեցուց/Սրբ. Հովհաննես Մկրտիչ/ և գավթից, որոնք այնպիսի մի ամբողջություն են կազմում, որ ասես դրանք առանձին շինություններ չեն և կառուցվել են միաժամանակ: Եկեղեցու արտաքին և ներքին ճարտարապետական ու դեկորատիվ հարուստ հարդարանքները միասնություն են կազմում` տաճարը դարձնելով հայկական արվեստի կատարյալ ստեղծագործություններից մեկը: Կառույցի մեջտեղում վեր սլացող գմբեթի տակի տարածության անկյունները ընդգրկված են ուղղահայաց կիսասյուների խուրձերով, որոնք շրջանակում են տաճարի կենտրոնական մասը: Գանձասարի եկեղեցու գմբեթի թմբուկը ներսից կլոր է, մշակված ութ զույգ բարակ կիսասյուներով: Արտակարգ հարուստ են բեմի ճակատային պատի զարդանախշերը: Գավիթը Հասան-Ջալալյան տոհմի տապանատունն է եղել: Գանձասարի վանական համալիրը 10-13րդ դ կառույց է: Իր անկրկնելի գեղեցկությամբ Գանձասարը իրավամբ Արցախում հայտնի է որպես ազգային ճարտարապետության գլուխգործոց: Նրա նշանակությունն ավելի է ընդգծվում շրջապատի հարյուրավոր այլ հուշարձանների շնորհիվ, որոնք ասես ժամապահների պես օղակել և պահպանում Խաչենի «մարգարիտը»:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք