Գեղի (Քեղի) միջնադարյան ամրոցը գտնվում է Ազատ գետի աջ ափին։ Առաջին անգամ հիշատակում է IX-Xդդ., որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, երեք կողմից անմատչելի է։ Հյուսիս-արևելքից ամրոցը պաշտպանված է պարիսպներով, որոնք ունեն 2-2,5մ հաստություն, 8-10մ բարձրություն և ամրացված են աշտարակներով։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին, այլ շենքերի ավերակներ։