Եղեգիք

Եղեգիքը, X-XIII դդ. Սյունաց Օրբելյան իշխանների նստավայրը, գտնվում է Վայոց Ձորում, Երևանից 150կմ հարավ-արևելք: Բերդը և քաղաքատեղին կանգուն է մինչև օրս և հիացնում է բոլորին իր աննկարագրելի գեղեցկությամբ:Պատմիչները երբեմն այն կոչում են “Մայրաքաղաք”: Թե Սյունաց իշխանների և թե նրանց հաջորդող Օրբելյանների ժամանակներում, Եղեգիքում կատարվելեն հոյակապ կառուցումներ: Դրանց ամենաշքեղը Եղեգիքի բերդը, որը գտնվում է հին քաղաքիհյուսիս-արևելյան կողմում: Բերդը պատած է հզոր պարիսպներով, որոնք ունեն բազմաթիվ աշտարակներ:Տեղի բնակիչների մոտ պահպանվել է մի ավանդություն, ըստ որի այն կառուցել է Սյունաց Սմբատ իշխանը,այդ պատճառով էլ կոչում են նաև Սմբատի բերդ: Բերդից բացի հիշատակության են առժանի քաղաքի չորս եկեղեցիները: Եղեգիք բերդի հյուսիս-արևմտյան կողմում, նրանից ոչ հեռու, մի բարձր սարահարթի վրա, գտնվում էՑախացքար հայտնի վանքը, X դ.: Այցելուների համար Եղեգիքի բերդն ու Ցախացքարի վանքը շրջապատիգրավիչ բնապատկեր ու մարդկային մտքի անձեռակերտ համաձուլվածք է, իսկական հսկաներին վայելկառույց:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք