Բջնի

Երևանից 54 կմ հյուսիս` Հրազդան գետի կիրճում է գտնվում Բջնի բերդը: Հայկական բերդերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գրեթե բոլոր հայկական բերդերը գտնվում են լեռնային հզոր գետերով հատված, վիթխարի խորություն ունեցող կիրճերով` շրջապատված եռանկյունաձև հրվանդանների վրա: Եվ, ի տարբերություն եվրոպական և ասիական նմանատիպ կառույցների, գրեթե բոլոր հայկական բերդերը միայն մեկ մատչելի կողմից են ունեցել պաշտպանական ամրություններ, մնացած երեք կողմերից բերդ-ամրոցներին պաշտպանել են 150-200 մետր խորություն ունեցող կիրճերը, իրենց ուղղագիծ պատերով: Կառուցման այս սկզբունքներն են կիրառված նաև Բջնիի բերդում: Բերդը հիմնականում կառուցել է 1031 թ. Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Պահլավունյաց տոհմական Բջնի գյուղում: Հրազդանի կիրճից վեր խոյացող այդ ահռելի ժայռը ուղղակի իդեալական բնական ամրոց է: Գրիգոր Մագիստրոսը մեկ կողմից այն շրջապատել է երկշերտ 15 մ բարձրություն ունեցող հզոր պարիսպներով: Պարիսպը յուրաքանչյուր 10 մ ընդմիջվում է կլոր բուրգերով և աշտարակներով: Այցելուի մոտ աննկարագրելի ոգևորիչ տեսարան է ձևավորվում բերդի ու շրջակա գեղատեսիլ միջավայրի համադրությունից: Այդ բերդի պատերի տակ դարեր են կանգ առել ու անցել, տասնյակ բանակներ են խորտակվել՝ բախվելով նրա հզոր աշտարակներին: էլի 1000 տարի կանգուն կմնա Գրիգոր Պահլավունու ռազմաճարտարապետական տաղանդի արդյունքը:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք