Բաղաբերդ

Բաղաբերդի հսկայական ամրոցը գտնվում է Կապանից 10 կմ հեռավորության վրա: Բաղաբերդը ժամանակին ունեցել է ստորգետնյա անցումներ, սենյակներ ու ջրանցքներ, որոնք ներկայումս կիսավեր են: Ամրոցի մուգ կարմիր քարերը (դասավորված հատուկ ձևերով, թեթևակի հիշեցնում են կորալի խութեր) միաձուլվում են ժայռերի հետ, որոնց վրա կառուցված է ամրոցը: Բաղաբերդը կառուցվել է բարձր ժայռի վրա: Ըստ առասպելի, այնտեղ ժամանակին ճոպան է եղել, որը ժայռի միջով տանում էր ամրոցից դեպի սարը: Ներխուժելու փորձ կատարող թշնամիները անմիջապես գրոհի էին ենթարկվում վերևից: Իր ամենակարևոր պատմական դերը Բաղաբերդը կատարել է Սյունքի թագավորության ժամանակաշրջանում: Կապանի գրավումից և ավերումից հետո Սյունիքի մայրաքաղաք է դարձել Բաղաբերդը: Դժբախտաբար, վերջինս ընկավ 1170-ին սելջուկ թուրքերի գրոհից, նրանք գրավեցին ամրոցը ու հափշտակեցին գանձերը, գազանաբար այրեցին 10 000 ձեռագիր:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք