ԱԽԹԱԼԱ

"Հսկաների երկիր, Լեռնակղզի, Գետերի երկիր "- ահա այսպիսի բառերով են բնութագրում Հայաստանը, և կարծես այս բառերը ավելի տիպիկ ու բնորոշ են, երբ այցելում ենք Լոռվա մարզ: Հայաստանյան գրեթե բոլոր բերդերը պարսպապատ են եղել միայն մի կողմից՝ այնտեղից, որտեղից բերդը միանում էր “ցամաքին”, մնացյալ երեք կողմերում հայերը պարիսպներ չեն կառուցել, որովհետև նրանք բնականորեն պաշտպանված են եղել անդունդ իջնող 150-500 մ ուղղաձիգ ժայռերով: Ահա այսպիսի առասպելական վայրում է գտնվում Հայաստանի նշանավոր Ախթալա բերդ-ամրոցը՝ Դեբեդի կիրճից վեր խոյացող անմատչելի ժայռի կատարին: Ախթալան,լինելով եռանկյունաձև ժայռի հարթ կատարին միայն մի դարպասով, աշխարհի ռազմաճարտարապետական եզակի և անբացատրելի կառույց է: Վիթխարի դարպասը և հենց դարպասի գլխին վեր խոյացող 30 մ աշտարակը, բացառիկ գրավիչ պեյսաժի հետ առաջացնում է մի երևակայական ընկալում, որը կարող է բնորոշել միայն Հայաստանին հատուկ “ռազմական վայելչագեղություն” անբացատրելի տերմինով: Այս ամրոցը X դ. ձևավորված Կյուրիկյան Բագրատունիների թագավորության հզոր ստրատեգիական կետն էր, որտեղ պահվում էր պետական գանձարանը: Այնուհետև XIII դ. Զաքարյան իշխանները ավելի ամրացրեցին բերդը՝ այն դարձնելով Անդրկովկասի ռազմական հպարտությունը: Բերդի մոտ է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը Իվանե Զաքարյանի հրամանով վերակառուցվում է Քաղկեդոնիկ ոճով:Մինչև այժմ իր լավ պահպանված որմնանկարներով այն հայկական միջնադարյան նկարչության գլուխգործոցն է:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք