Աղջոց վանքը գտնվում է Գեղարդից 7կմ հարավ: Վանքը բաղկացած է երկու եկեղեցիներց և մեկ գավթից: Գլխավոր եկեղեցին` (Ս.Ստեփանոս) կառուցվել է XIIIդ. սկզբին, ունի խաչաձև հատակագիծ։ Գավիթը /XIIIդ. երկրորդ կես/ գտնվում է գլխավոր եկեղեցուց արևմուտք, որից պահպանվել է պատերի մի մասը։ Երկրորդ` Պողոս-Պետրոս թաղածածկ եկեղեցին հպված է Ս.Ստեփանոսի հյուսիսային պատին։ Ուշագրավ են եկեղեցու մուտքի երկու կողմերում Պողոս և Պետրոս առաքյալների բարձրաքանդակները։ Այս բարձրաքանդակները եզակի են հայկական արվեստում: