ԱՐԱՐԱՏ ԼԵՌ

Առաջին տեղեկությունները Արարատ լեռան մասին հայտնի են աշխարհի գրի առնված ամենահնագույն գրական ստեղծագործությունում “Էպոս Գիլգամեշի մասին”, որտեղ ասվում է, որ աստվածների բարկության հետևանքով առաջացած հզոր ջրհեղեղից փրկվում է միայն Ուտնափիշտումը և իր ընտանիքը` աստծո խորհրդով պատրաստել էին նավ և որն էլ լողալով ահեղ ալիքների վրա կանգ է առնում Նասիր լեռան գագաթին: Այստեղ Նասիր-Մասիր-Մասիս: Նույնը կարդում ենք Աստվածաշնչում (Ծննդոց VIII 4), և յոթերորդ ամսում, ամսվա տասնյոթերրորդ օրը, տապանը Արարատ սարի վրա նստեց և ջրերը գնալով քչանում էին միջև տասներորդ ամիսը: Տասներորդ ամսի մեկին սարերի գլուխները երևացին: Արարատ լեռան գեղեցկության և վեհության մասին վկայել են ճանապարհորդները Մարկո Պոլոն 1271 թ., Ռուբրուկը 1254 թ., Շարդենը XVIII դ., Ժոզեֆ Պիտը 1707 թ. և այլն: Արարատ լեռան մասին ստեղծված լեգենդներն ու առասպելները իրենց ազդեցությունն ունեցել են նույնիսկ XIX դ. գիտության և հատկապես աշխարհագրության վրա: Աստվածաշունչն ասում է, որ երբ Նոյն իջավ Արարատից, տնկեց խաղողի վազ և օրնեց երկիրը և նրա պտուղը: 300 տարի Նոյն ապրել է Արարատի փեշերին տարածված հարթավայրում, այժմ Արարատյան դաշտ: Հայերը անառարկելիորեն հավատում են Աստվածաշնչյան այս դրույթին և այլ կերպ չեր կարող լինել: Երևանից Արարատը երևում է իր ամբողջ հմայքով և վեհությամբ, իրոք աշխարհում ոչ մի լեռ չի կարող իր գեղեցկությամբ համեմատվել Արարատի հետ: Աստվածային այս լեռան հմայքը կարող է դյութել, գերել ամենասկեպտիկ մարդուն: Նրա վեհությունը կայանում է նրանում, որ Արարատը աշխարհի ամենաբարձր լեռն է հարաբերական բարձրությամբ մոտ 4000 մ. ծովի մակերևույթից, բացարձակ բարձրությունը կազմում է 5165 մ: Պատկերն իրոք աննկարագրելի է` բացարձակ հարթ Արարատյան դաշտից վեր է խոյանում վիթխարի լեռան սիլուետը, գագաթին ունենալով ադամանդափայլ հավերժական 1քար.կմ սարցապսակ:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք