Հուղարկավորություն

Հայերը իրենց հանգուցյալներին թաղում են հողում, անհիշելի ժամանակներից պահպանվել և սերնդեսերունդ փոխանցվել է թաղման ծեսը: Եթե հնագույն ժամանակներում հանգուցյալին հուղարկավորում էին տուֆից պատրաստված քարե սարկոֆագ-դամբարաներում, ապա քրիստոնեություն ընդունելուց հետո փայտե դագաղներում: Հնագույն թաղումները եղել են ճոխ և հարուստ՝ անդրշիրիմյան կյանքում հանգուցյալին ապահովելով ամեն անհրաժեշտ բանով: Այժմ էլ պահպանված է այդ սովորույթը: Հայերը հանգուցյալի դին պահում են 3 օր, այնուհետև թաղում մեծ ճոխությամբ: Նույնիսկ ամենաչքավորները հանգուցյալի հետ գերեզման են դնում նրա օգտագործած սիրելի շորերը և զարդերը: Դա բացատրում է նրանով, որ հանգուցյալի հոգին այս աշխարհում կապող բան չունենա և չտանջվի կարոտից: Այնուհետև կատարվում է շքեղ հոգեհացի արարողություն, իսկ հետո, համաձայն հայ առաքելական եկեղեցու՝ թաղման երկրորդ օրվա հիշատակություն, 7-րդ օրվա, 40 օրվա, սուրբ Զատիկի, Խաչվերացի և տարվա վերջին՝ դեկտեմբերի 31-ին: Կապվածությունը հայերի մոտ նախնյաց անունի, գերեզմանների, հիշողության հետ սրբացված է և պատվի խնդիր է:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք