Հայոց լեզու

Աշխարհի ամենահնագույն լեզուներից Հայոց լեզուն է, որն արդեն 4500 տարի է գործածական է: Հայոց լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և այդ ընտանիքում կազմում է առանձին լեզվախումբ: Հայերեն աշխարհում խոսում են 10 մլն. մարդ, որոնցից 3,2 մլն.-ը՝ Հայաստանում: Ընդհանրապես, լեզվաբանների մոտ կա հետևյալ կարծիքը, որ լեզվի ճոխությամբ հայերենը աշխարհում գրավում է երկրորդ տեղը՝ ֆարսերենից հետո: Հայոց լեզուն ունի 120 հազար բառարմատ, որն էլ հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած լեզու հրաշալի թարգմանել հայերեն: Նկատի առնենք, որ ՙԱստվածաշունչ՚ մատյանը V դարում թարգմանվել է հայերեն և համարվում է ՙթարգմանության թագուհի՚ նույնիսկ այժմ: Հայերեն Աստվածաշունչը սկզբնաղբյուրն է Քրիստոնեություն ուսումնասիրողների համար: Հայոց լեզուն այն հազվագյուտ լեզուներից է, որն ունի իր տառանշանները, 39 տառ: Ա 1 ժ 10 Ճ 100 Ռ 1000 Բ 2 Ի 20 Մ 200 Ս 2000 Գ 3 Լ 30 Յ 300 Վ 3000 Դ 4 Խ 40 Ն 400 Տ 4000 Ե 5 Ծ 50 Շ 500 Ր 5000 Զ 6 Կ 60 Ո 600 Ց 6000 Է 7 Հ 70 Չ 700 ՈՒ 7000 Ը 8 Ձ 80 Պ 800 Փ 8000 Թ 9 Ղ 90 Ջ 900 Ք 9000 Հայերեն տառերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թ..: Նա համարվում է մեր եկեղեցու կողմից ընդունված սրբերից մեկը: Թաղված է Օշական գյուղում, Երևանից 20 կմ հեռավորության վրա գտնվող մի հիասքանչ դամբարանում: Իր զարգացման ընթացքում հայոց լեզուն անցել է երեք էտապ՝ հին հայերեն (III հազ. վերջ - V դ. Ք.ա.), գրաբար հայերեն (V դ.-XVII դ.), որն իր հերթին բաժանվում է ենթաաստիճանների և նոր՝ ժամանակակից հայերեն:Զարգացման ընթացքում հայերեն լեզուն հիմնական արմատական փոփոխությունների չի ենթարկվել, այլ ընդհակառակը, հարստացել է նոր բառարմատներով՝ կապված հիմնականում տնտեսական-աշխարհաքաղաքական զարգացումների, առևտրի և հարևան ժողովուրդների հետ շփման ակտիվացման հետ: Շատ կան հայերենում բառեր, որոնք փոխառություններ են իրանական, սեմիթական և հնդիրանական լեզուներից:Մինչ օրս հայոց լեզուն գրականության, պոեզիայի հզոր լեզվական խթան է՝ իր յուրահատուկ հնչերանգով, մեղեդայնությամբ; այն նաև երաժշտական լեզու է: Իզուր չէ, որ Հայաստանում, սկսած անհիշելի ժամանակներից մինչ օրս, բուռն զարգացում է ապրում գուսանական արվեստը:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք