Հարիսա

Հարիսան նույնպես հայերի մոտ տիպիկ ազգային է, բայց միաժամանակ նաև առանձին մարզերում յուրօրինակ ձևով է այն պարտաստրվում: Հարիսան պատրաստվում է ցորենից: Սկզբում ցորենը խաշում և չորացնում են, այնուհետու հատուկ գործիքով, այն կոչվում է զինգ, ծեծում են, որի ընթացքում ցորենը թեփազրկվում է և վերածվում ձավարի: Հարիսան պատրաստվում է հետևյալ կերպ՝ վերցնում են ձավարը և միսը, դա պետք է լինի պարտադիր հավի միս և այն եփում են այնքան ժամանակ, մինչև միսը և ձավարը լուծվեն ջրի մեջ: Հարիսան մատուցվում է կավե ամաններով, ՙչանախ՚ ճաշի հետ, մատուցվում է նաև առանձին ամանով հալեցրած յուղ: Հարիսան ուտելու ժամանակ պարտադիր մատուցվում է հայկական գինի: Հարիսան նույնպես, ինչպես և խաշը խմբակային կերակուր է, որի ուտելու ժամանակ պարտադիր, տանտերը պետք է հյուրեր ունենա: Ընդհանրապես և խաշը և հարիսան իրենց մեջ պարունակում են միասնականության գաղափարը, մոտ 900 տարի զրկված լինելով պետականությունից և օտարների լծի տակ հնարամիտ հայկական միտքը միասնության, մեկը բոլորի համար սկզբունքը, ազատության գաղափարների տարածման խորհուրդները մտցրել է կերակուրների ազգային մատուցման ձևի մեջ և զրկել օտարներին կասկածելու հնարավորությունից:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք