Հայկական հաց-լավաշ

Հայաստանը մտնում է աշխարհագրական «Ոսկե աղեղ» կոչվող գոտու մեջ, որը հայտնի է հացաթխման հնագույն ավանդույթներով, և հենց այդ պատճառով էլ մեր ժողովրդի կերակրացանկում շատ մեծ տեղ է գրավում հացը: Եվ մեր ժողովրդի հոգեբանությունն է անգամ շատ հետաքրքիր, որովհետև մենք ոչ թե ասում ենք «ընթրել», նախաճաշել», «ճաշել» և այլն, այլ պարզապես «հաց ուտել»: Հայաստանում լավաշ հացը հայտնի է արդեն մ.թ.ա 1-ին հազարամյակում: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է հենց այդ ժամանակաշրջանի թոնիր: Լավաշը նուրբ, երկար մինչև 70 սմ օվալաձև հաց է, որը բնորոշ է միայն հայերին: Այն մեր ժողովրդի մոտ սրբացված է նույնիսկ մինչ քրիստոնեական ժամանակներից, բազմաթիվ օրհնության,ինչպես նաև անեծքի խոսքեր, կապված են հացի հետ: Լավաշը թխում են կանայք հատուկ մինչև 1,5 մ խորության և 80 սմ տրամագծով թրծված, կավե գլանաձև հարմարությունում, այն թաղված է հողի մեջ և կոչվում է թոնիր:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք