Խոյ

Խոյը Հայաստանում բոլոր ժամանակներում էլ եղել է սուրբ կենդանի, և այսօր էլ հայերը խոյը պաշտում են, որովհետև այն այսօրվա Հայաստանում մատաղացու միակ կենդանին է: Մինչ քրիստոնեական և քրիստոնեական հայկական տաճարների պատերին մշտապես պատկերվում էին խոյի գլուխներ, նույնիսկ 3-2 հազարամյակներից հայտնի վիշապաքարերից շատերը ունեն խոյաձև գլուխներ: Ժամանակակից շատ ու շատ հայկական գյուղերի եկեղեցիներում զոհաբերված կենդանիներից միայն խոյի գլուխն է, որ մշակումից հետո փակցվում է տան գլխավոր մուտքի սնարին, որպես չար ուժերին վանող և օջախի պահապան: Թանգարաններում, գերեզմանոցներում, այսօր էլ կարելի է տեսնել հայկական տապանաքարեր` ձևավորված խոյի եղջյուրներով, որոնք խորհրդանշում են արևը: Եղջյուրների անջատման կենտրոնում գրեթե միշտ պատկերված է հավերժական պտույտը, որը սվաստիկայի ոճավորված տարբերակն է:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք