Ժինգյալով հաց

Ժինգյալով հացը ավանդաբար համարվում է Արցախի ուտեստ: Այն լավ են պատրաստում Արցախի հայերը: Ուտեստը բաղկացած է խմորից և ժինգյալ կոչվող բույսից, որոն աճում է միայն Արցախում: Հայ կանայք միասին հավաքվում են ժիգյալը, որի սեզոնը սկսվում է մայիսից մինչև ամռան վերջ, երբեմն նույնիսկ պահեստավորում են ժինգյալը ամբողջ տարվա համար, բայց, բնականաբար, թարմ վիճակում այն ավելի համով է ստացվում: Պատրաստում են հետևյալ եղանակով. ժինգյալը լավ լվանում եւ մանր կտրատում են, հետո վերցնում են երկու ափի քանակությամբ կտրատված ժինգյալը ավելացնում աղ, պղպեղ, ձեթ: Գլանում են խմորը մեծ ափսեի չափով, այնուհետև լցոնում են գլանված խմորը ժինգյալի խյուսով և թխում չուգունե թերթի վրա` առանց կարագ կամ ձեթ քսելու: Ըստ սովորույթի երեխաներին ժինգյալով հացը մատուցում են քաղցր թեյի կամ մածունի, իսկ մեծահասակներին՝ կարմիր գինու հետ:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք