Գինին հայկական լեռնաշխարհում ունի առնվազն 9000 տարվա պատմություն: Այն Հայաստանում համարում էին աստվածների ու արքաների ըմպելիք: Հնձանում խաղողը ոտքերով տրորելը ծես էր, որին մասնակցելու իրավունքը միայն տղամարդականցն էր: Ընդունված էր հավատալ, որ կնոջ մասնակցությամբ ստացված գինին շատ արագ քացախանում էր: Վաղ շրջանում, օրինակ` 19-րդ դ., սովորաբար մյուռոն կնքելիս` ավելի շատ քսում էին աղջիկների ձեռքերի մեջ, իսկ տղաների ոտքերի տակ, այսինքն` աղջիկը պետք է հաց թխեր` ձեռքերն էր օգտագործում, իսկ տղամարդը պետք է գինի տրորեր: