Ամուսնություն

Ամուսնությունը հայերի մոտ յուրահատուկ է, ինչ որ տեղ նաև խորհրդավոր: Ամուսին հայերը փնտրում են ամենայն ուշադրությամբ և մանրակրկտությամբ: Հաշվի են առնում ամուսնու (կին կամ տղամարդ) ծագումնաբանությունը, ֆիզիկական և հոգեբանական անթերի լինելու առումով և, որ ամենակարևորն է, ինտելեկտը:Ընտրյալը երկուստեք պետք է լինի բնական խելքի տեր և կրթված: Ընտրողի և ընտրյալի ծնողները, միայն հայերին բնորոշ խորամանկությամբ, քննում և ստուգում են իրենց փեսային կամ հարսին: Այնուհետև հարսն ու փեսան անցնում են միմյանց ծանոթության փորձաշրջան, և նոր նշանակվում է հարսանիքի օրը: Հարսանիքը հնում 7 օր էր տևում, իսկ այժմ 3 օր: Այդ 3 օրվանից առաջինը կոչվում է ՛՛մսացու՛՛, երբ մորթում են հատուկ հարսանիքին պահված և խնամված անասուններ՝ մեկ ցուլ, մեկ խոզ և մեկ խոյ: Այդ արարողությունը կատարվում է նվագով և գինարբուքով: Երկրորդ օր ՝ բուն հարսանիք, երբ փեսան մեծ շքախմբով գնում է հարսին բերելու: Այս օրը խնջույքը սկսվում է առավոտ վաղ և շարունակվում մինչև ուշ գիշեր: Առավոտյան փեսային մեծ հանդիսավորությամբ, փեսայի խաչեղբոր օգնությամբ, հագցնում են հարսանեական զգեստ, իսկ քույրը կամ փեսայի արյունակից այլ օրիորդ կապում է փեսայի լանջագոտին կարմիր գոտի, աջ ուսից դեպի ձախ գոտկատեղ: Նույնը կատարվում է հարսնացուի տանը, բայց այս անգամ կանաչ գույնի լանջագոտի փեսայի ձախ ուսից՝ աջ գոտկատեղ: Լուրը փեսայի տանից աղջկա տուն և հակառակը, տեղ է հասցնում ՙաղվեսը՚: Նորից վերցված հին հայկական առածանիից և ավանդույթներից: Կառքին, այժմ արդեն ավտոմեքենային, փակցնում են աղվեսի խրտվիլակ: Երրորդ օրը՝ խաշի /ավանդական հայկական ճաշատեսակ/ արարողությունը, որը մեծ ճոխության և պատվի նաև վայելած ուրախության ավարտական փուլն է, այն ուղեկցվում է մեծ գինարբուքով: Նվերները նորապսակներին հանձնում են երկրորդ օրը հատուկ արարողությամբ: Ընտրված մարդը բարձրաձայն հայտում է նվիրատուի անունը, որն էլ պարելով մատուցում է նվերը (հիմնականում ոսկյա իրեր): Այնուհետև բերում են աղջկա օժիտը: Այս ծեսերը արդեն 5 000 տարեկան են և լրացնում են հայկական ընտանիքի խիստ ամրությունը:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք