Բնակավայր-աստղադիտարան /II հազարամյակի սկիզբ/, որոշ հետազոտողների կողմից ժամանակաշրջանը թվագրվում է նեոլիթով (նոր քարե դար): Վիթխարի մենհիրներ, որոնցից յուրաքանչյուրը ունի հստակ ուղղվածության լավ մշակված անցքեր: Մենհիրները դասավորված են շրջանաձև` մեծ շրջան և կենտրոնում փոքր շրջան: Գոյություն ունեն նաև լավ պահպանված քարեդարյան մարդու բնակարաններ, որտեղ առաջին փորձն է արված մարդու կողմից բնակարանը ծածկել քարե ծածկով: Կան նաև լավ պահպանված կիկլոպյան շարվածքի պարիսպներ: Ըստ լեզվագետների, Քարահունջ կամ Քարե շունչ բառը բուն հայկական է` քարը-հնչողություն,կամ քարը-ձայն, կամ քարը-հոգի (շունչ-հոգի): Կան կարծիքներ, որ անգլիական Սթոունհենջը նույն հայկական Քարեհունջն է, որովհետև անգլերենում ՛stone՛-ը՝ քար, իսկ ՛henge՛ բառ ագլերենում չկա: Այսինքն՝ հայկական քարահունջն է, և կառուցվածքով այս երկու հուշարձանները ունեն զարմանալիորեն անբացատրելի նմանություն: