Ուղտասար

Ուղտասարի ժայռապատկերները գտնվում են Սիսիան քաղաքից մոտ 25 կմ հյուսիս, ծովի մակարդակից 3300մ բարձրության վրա: Դեպի այդ տարածք տանող ճանապարհը դժվարանցանելի է և հասանելի միայն հունիս-սեպտեմբեր ամիսներին: Հայոց նախնիների գեղարվեստական մտածողության այդ ժայռեղեն վկայությունները մոտավոր թվագրվում են մ.թ.ա. V-II-րդ հազարամյակներով: Դրանք փորագրված են գետնատարած 1000-ից ավելի որձաքարերի վրա: Ժայռապատկերները պատկերում են մարդկանց` հիմնականում որսի, աշխատանքի, կրոնական ծեսերի պահերին, վայրի և ընտանի կենդանիների, երկնային լուսատուների, կոսմիկական այլ մտահաղացումներ: Քիչ չեն նաև անբացատրելի գծանկարներն ու ուրվագծերը: Ժայռապատկերները գրի նախատիպն են, որոնք ամբողջական իրադարձությունները մեզ են փոխանցում փոխկապակցված պատկերների միջոցով և հնարավորություն տալիս վեր հանելու հնադարյան մարդու կենցաղը, աշխարհայացքն ու կարողությունները: Ուղտասարի ժայռապատկերները համաշխարհային նշանակության հուշարձաններ են, որոնք բացահայտում են հայ ժողովրդի բազմադարյան մշակույթի բարձր արժեքությունն ու ակունքները:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք